2017թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի թոհուբոհը մոտենում է իր ավարտին: Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններն առաջին անգամ կձևավորեն կառավարման խորհրդարանական ձև ունեցող համակարգ Հայաստանի երրորդ Հանրապետությունում:

Որքանո՞վ է անցումը կառավարման այս տարբերակին արդյունավետ և համապատասխան հայ իրականությանը, ցույց կտա ժամանակը, իսկ այժմ կարևորագույն ինտրիգան դեռ առջևում է: Որ ուժերն ու դաշինքները կստանան հնարավորություն զբաղվելու օրենսդիր գործունեությամբ և որոշելու մեր երկրի զարգացման ուղին առաջիկա հինգ տարիներին, որ թեկնածուները կստանան իրենց ընտրողների վստահության քվեն, դեռևս անհայտ է՝ չնայած բազմաթիվ կանխատեսումների, հարցումների և հասարակական կարծիքի բազմակողմանի ուսումնասիրությանը: Ընտրական քարոզարշավը փորձեցինք ամփոփել ԱԺ պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանի հետ:

Վերջինս ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ողջ ընթացքը՝ այն անվանելով ևս մեկ առիթ անձամբ հանդիպելու և անմիջականորեն շփվելու քաղաքացիների հետ, չնայած որ դրա պակասն իր կյանքում չկա: «Ես այս շաբաթների ընթացքում ևս մեկ հնարավորություն ունեցա անձամբ շփվելու իմ համաքաղաքացիների հետ, պարզապես մի փոքր այլ կարգավիճակում: Կրկին միասին վերանայեցինք այն խնդիրների շրջանակը, որն անհանգստացնում է բնակիչներին: Դրանք անպայման պետք է ըստ պատշաճի ներկայացվեն Ազգային ժողովում և հնարավորինս շուտ ստանան լուծումներ»:

Քարոզարշավի ընթացքում բազմիցս շահարկվեց Հարություն Կարապողոսյանի՝ սնխչու կոչում ունենալու հանգամանքը: Այն հարցին, թե որքանով այն կօգնի կամ կխանգարի քվեներ ստանալուն, պատգամավորի թեկնածուն պատասխանեց. «Նախ նշեմ, որ սնխչիությունը ես համարում եմ ի վերուստ տրված հնարավորություն ինչ-որ բանով ձեռք մեկնելու դրա կարիքն ունեցողին: Դա ինձ համար տարիների ընթացքում դարձել է ապրելակերպ ու մեծ հետք թողել ողջ գիտակից կյանքիս վրա:

Ճիշտ եք նկատում, շատ փորձեր արվեցին շահարկելու այս հանգամանքը, սակայն ես ուշադրություն չեմ դարձրել ու չեմ դարձնելու նման հատուկ միտում ունեցող ու բացասական ռեզոնանս առաջնելուն ուղղված չնչին փորձերին: Ես նոր մարդ չեմ քաղաքական ոլորտում: Ունեմ թե՛ կուսակցական, թե՛ անկուսակացական քաղաքական գործունեության մեծ փորձ: Շատ լավ գիտեմ՝ ինչ ասել է քաղաքականություն, ինչ շերտեր ու դրսևորումներ ունի այն: Գնահատականներ տալուց առաջ ավելի տեղին կլինի ուշադրությամբ ուսումնասիրել իմ անցած ուղին և գործունեությունը»:

Կարապողոսյանը հաճախ իր ելույթներում և հարցազրույցներում նշում է, որ ԱԺ-ում 2 հանձնաժողովներից մեկը, որում կընդգրկվի, հաստատ լինելու է գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերով զբաղվող հանձնաժողովը: Այս առումով թեկնածուն նշեց, որ դա բոլորովին էլ պատահական միտք կամ պարզապես ցանկություն չէ:

«Ես հաճախ եմ հանդիպում ու շփվում մշակույթի գործիչների հետ, ունեմ շատ ընկերներ, ովքեր այդ ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ են: Շատ լավ տեղյակ եմ, ինչպես են ապրում, գործում, սոցիալական ինչ վիճակում են գտնվում: Շատ կարևորում եմ երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը: Ես միշտ նշում, որ մեր լուսավոր երիտասարդության համար պետք է լուսավոր ապագա ապահովենք: Ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, և սեփական ապագան մեր հաջորդ սերունդները տեսնելու են միայն իրենց երկրում: Սա և մի շարք այլ հիմքեր կան իմ այդ որոշման համար»:

Վերջում խնդրեցինք պարոն Կարապողոսյանին, ամփոփելով իր խոսքը, որևէ ուղերձ կամ կոչ հղել ապրիլի երկուսին 9 քվեաթերթիկներից որևէ մեկի վրա նշում անելու ընտրության առաջ կանգնած ընտրողին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։