Մեր սիմպո վարչապետին քաղաքապետ ժամանակ հիշենք։ Լա՜վ էլ թափով աշխատում էր, «զբաղեցրած տարածքներ ազատագրում», վաշ - վիշը բռնել էր երկինքը։

Ո՞վ կպատկերացներ, որ մի օր արթնանալու ու լսելու ենք՝ վարչապետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

Հիմա դուք ի՞նչ, ասում եք՝ նույնը չի կրկնվելու՞․․․

Քաղաքական մեկնաբանությունները թողնենք մի կողմ ու մարդու վարած կյանքով, ձեռագրով փորձենք բնութագրել նրան։

Ով ինչ ուզում է ասի, վարչապետի ձեռագրին ավելի շատ եմ հավատում։ Վարչապետը կշարունակի աշխատել, ծրագրեր կիրականացնի, թե էլ ինչեր կանի, բոլորը լավ են, բայց որ մի օր կլսենք՝ վարչապետը հեռացել է՝ իր ետևից թողնելով սպիտակ ծխի քուլան, մի փոքր անգամ չեմ կասկածում։

«Ֆուտլյարը բավարար չի»՝ համոզելու, որ շենքը կդիմանա։ Ախր կառուցված շենքի տակ հիմք չեմ տեսնում, հենվելու ամրություն չեմ տեսնում։ Ամեն ինչ այսպես եմ տեսնում․ երբ մի լավ քաղաք են պատկերում, հետո մարդկանց ասում՝ գնացեք այնտեղ ապրեք․․․

Արդեն ուրվագծվում է՝ եթե վարչապետը լավ աշխատի, 2018-ից հետո կշարունակի․․․ Ինչքան էլ վարչապետն աշխատի,  հաջողելու շանսերը փոքր են, ո՞վ չգիտի։

Վարչապետը կհեռանա։

Այլապես այս ողջ իրարանցումը հասկանալի չի լինի։

ՀԳ Իմ սուբյեկտիվ կարծիքն է։Նյութի աղբյուրը ` Hraparak.am