Ամեն տարի ապրիլի 1-ին ամբողջ մոլորակը նշում է Թռչունների միջազգային օրը, միջազգային բնապահպանական տոն։ Այն հիմնվել է ԱՄՆ-ում 1894-ին։ Շուտով այդ տոնը, որը պոպուլյար էր դարձել լրատվամիջոցների շնորհիվ, սկսել է զանգվածաբար անցկացվել բոլոր նահանգներում, իսկ հետո նաեւ Եվրոպայում։

Այդ օրվա ընտրությունը պատահական չէ։ Հենց այդ ժամանակ են տաք երկրներից վերադառնում չվող թռչունները։ Մեծահասակները ու երեխաները այդ օրը բարեկարգում են թռչունների բնակության վայրերը, նրանց համար կերակրամաններ ու բներ պատրաստում, հայտնում է Calend. –ը։