Այն, որ «Ֆուլ Հաուս» հաղորդաշարը սիրված է շատերի կողմից, ինչի հետևանքով էլ, թերևս, ամենառեյտինգայինն է, գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաև այն, որ հեռուստատեսությունը լուրջ ազդեցություն ունի մարդկանց ենթագիտակցության վրա և հզոր քարոզի միջոց է հանդիսանում։ Ինչպես հայտնի է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ընկերությունը, որի մաս է կազմում նաև «Արմենիա թիվի»-ն, պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյան (Միշիկ)-ին։

Գալիք ընտրություններին մնացել են հաշված օրեր, իսկ այս ընթացքում՝ իշխանությունը գործի դնելով իր բոլոր լծակները, կարողացավ որոշ չափով թոզ փչել ժողովրդի հիշողության վրա և բարձրացնել իր ցածր վարկանիշը։
Այդ միջոցներից անմասն չմնաց նաև հայտնի «Ֆուլ Հաուս» հեռուստասերիալը։

Նկատած կլինեք, որ այս նոր՝ 6-րդ եթերաշրջանի գովազդային նկարում, հեռուստասերիալի հերոսները պատկերված են որպես՝ խորհրդարանային ընտրություններին մասնակցող դաշինքի կազմ։ Այդ դաշինքի համարը՝ 6-րդն է։ (Ի դեպ նկարի վրա, ընդգծված կերպով է նշված թիվը)
Թերևս այստեղ զարմանալու ոչինչ չեր թվա, եթե չլինե մի փոքրիկ հանգամանք․ Հանրապետական կուսակցությունը գնում է ընտրությունների նույնպես այդ նույն համարով։
Գուցե սա ընդամենը սովորական զուգադիպություն է, գուցեև թաքնված քարոզ․ Հետևությունները թողնում ենք ձեզ․․․
( Ի դեպ, այս ամենին կարող եք հումորով վերաբերվել) :))
Նյութի աղբյուրը՝ Info24.am