նչն է պատճառը, որ մատնահետքերը ճանաչող սարքերի աշխատանքը խափանվել է հանրապետության տարբեր ընտրատարածքներում: Այս հարցի պատասխանն այսօր լրագրողները փորձեցին ստանալ 9/18 ընտրատարածքում տեխնիկական սպասարկող Լիլիա Կալտոյանից, ով այսօր սպասարկում էր Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: 

Նրա խոսքով՝ եթե սարքը մատնահետքը չի ընդունում, փորձում են տասը մատներն էլ, եթե չի լինում, կտրոն են տալիս․ «Սարքը անսարք չէ, այն աշխատում է, ուղղակի պատահում է, որ մատնահետքը չի կարդում»։