Սա ապրիլմեկյան կատակ չէ: Ապրիլի 1-ին Անգլիայի պրեմյեր լիգայում և Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունենալու հերթական տուրի հանդիպումները:
Mixed Football-ը ֆուտբոլային այս երեկոն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով միմյանց դեմ է դուրս բերել այն ակումբներին, որոնք լինելու են օրվա կարևոր և դիտվող հանդիպումների մասնակիցները: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունելու է «Վեսթ Բրոմվիչին», իսկ «Շիրակը» Գյումրիում հյուրընկալելու է «Փյունիկին»:
Հենրիխ Մխիթարյանի թիմը վերջապես մեկ աստիճան բարձրացել է և լքել է «սեփականաշնորհված» 6-րդ հորիզոնականը: Եվ յուրաքանչյուր միավորի կորուստ շատ թանկ է նստելու «Յունայթեդի» համար՝ ավելի հեռացնելով Չեմպիոնների լիգայում հայտնվելու հույսից: Այդ պատճառով հաղթանակից բացի այլ արդյունք չպետք է ակնկալել Մոուրինյոյի թիմից:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև «Շիրակի» համար, որը երկար ժամանակ գլխավորելով մրցաշարային աղյուսակը, այժմ արդեն երրորդ հորիզոնականում է, ճիշտ է 1-ին և 2-րդ տեղում գտնվող «Ալաշկերտն» ու «Գանձասար Կապանը» մեկ խաղ ավելի են անցկացրել: Գյումրեցի ֆուտբոլիստների հաղթանակի դեպքում «Շիրակը» կրկին կգլխավորի մրցաշարային աղյուսակը:
Ահա այսպիսի դիտարժան հանդիպումների գլխավոր դերակատարները կհանդիպեն միմյանց հետ և կպարզեն, թե ով ամենաուժեղը կգտնվի դիմակայություններում: Mixed Football-ում հաշվարկվելու են «Մանչեսթերի» և «Շիրակի» խփած գոլերը. Կհաղթի այն թիմը, որը կգերազանցի այս ցուցանիշով:
Հնարավո՞ր է հայկական ակումբը հաղթի անգլիական գիգանտին՝ կիմանանք հետևելով խաղերին: Իսկ ֆուտբոլային երեկոն ավելի հետաքրքիր կդառնա, երբ խաղադրույք կատարեք այս անգլո-հայկական հակամարտության վրա: Գործակիցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: