Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, գրանցված 877 ընտրողներիղ ընտրություններին մասնակցել են 747-ը։ Անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ։

«Ելք» դաշինքը ստացել է 53 քվե, «Ազատ դեմոկրատները»՝ 6 քվե։ «Հայկական վերածննդի» օգտին քվեարկել են 3 ընտրողներ։

«Ծառուկյան» դաշինքը ստացել է 73 քվե, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 2 քվե։ Իշխող Հանրապետականը ստացել է արտերկրում ապրող եւ էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեցողներից 529-ի քվեն, կոմունիստները՝ 3 քվե։ «Օհան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ստացել է 17 քվե, ՀՅԴ-ն՝ 25 քվե։

Նշենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը սկսվել էր մարտի 24-ին, երեւանյան ժամանակով 08։00-ին եւ ավարտվել՝ մարտի 26-ին, ժամը 20:00-ին։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքները ամփոփվել են այսօր, Հայաստանում քվեարկության ավարտից անմիջապես հետո: