ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի ժամը 10:10-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 1987 ընտրատեղամասերի արդյունքները:

Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է: