Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրեթե ամբողջությամբ հաշվարկել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ժամը 12:00-ի դրությամբ ստացվել են բոլոր 2009 տեղամասերի տվյալները:

Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,12 տոկոս.

«Ելք» դաշինք- 7,77 (122 049 ձայն)

«Ազատ դեմոկրատներ»-0,94 (14 746)

«Հայկական վերածնունդ»-3,71 (58 277)

«Ծառուկյան» դաշինք-27,32 (428 965)

Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,65 (25 975)

Հանրապետական կուսակցություն- 49,12 (771 247)

Կոմունիստական կուսակցություն-0,75 (11 745)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,7 (32 504)

ՀՅ Դաշնակցություն-6,57 (103 173)

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։