Երեկ Սերժ Սարգսյանը երեկոյան ժամը 7-ին արտահերթ ԳՄ նիստ է հրավիրել, որը ՀՀԿ-ում աշխատանքային հանդիպում էին անվանում։ Այնտեղ կարդացել է իր ուղերձը, որը րոպեներ անց հեռարձակվեց երկրով մեկ, եւ որտեղ շնորհակալություն է հայտնել ընտրողներին, քաղաքական ուժերին, ընդդիմությանը, բայց առավելապես իր թիմակիցներին՝ արդյունավետ աշխատանքի համար։ Ասել է, որ մտածված ու գրագետ աշխատանք է տարվել։ Աշխատանքային մասի ավարտից հետո երեկոյան արդեն շտաբում նշել են իրենց «փայլուն» հաղթանակը՝ սեղանի շուրջ, կոնյակով եւ այլ ուտեստներով։