«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռեյտինգային հիմնական թեկնածուներն այս ընտրություններում ահռելի գումարներ են ծախսել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն ՍԱՍ-ի Արտակը՝ նույն ինքը՝ Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրվել ընտրական գործընթացի համար:

Այս գումարը ծախսվել է եւ ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, քարոզարշավի համար, եւ որպես ընտրակաշառքը:

Նկատենք, որ չնայած այս ամենին, նա 12 հազար 27 ձայն է ստացել՝ զիջելով Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին, որը հավաքել է 18 հազար 532 քվե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում