Մեր տեղեկություներով` Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքները ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ընտրողների 42 472 քվեն ստացած Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է մեծ շուքով նշել իր հաղթանակը։ Նա իրեն պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին ապրիլի 12-ին հրավիրել է «Փարվանա» ռեստորան։ Աշխատակիցները պատրաստվում են «շեֆի» հաղթանակի քեֆին, իսկ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է նրանց շնորհակալություն հայտնել՝ ընտրություններին ինտենսիվ իրեն աջակցելու, ակտիվ աշխատելու համար։Նյութի աղբյուրը՝ Hraparak.am