Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում «ԶԻԼ ՄՄԶ» մակնիշի 28 ՕԼ 315 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 58-ամյա Գարեգին Ա.) Երևան-Երասխավան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը ստացել է այրվածքներ և նրան տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տվյալներով, վարորդը ընթացքում նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, որից հետո մեքենան հայտնվել է դաշտում։

Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ. հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտով։