«Փաստի» աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը: ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ցոլակյանը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել՝ մշտապես աչքի ընկնելով սկզբունքայնությամբ և մարդկային բարձր արժանիքներով: Ծնվել է 1952 թվականի հունվարի 27–ին Հայկական ԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում.

Կրթությունը՝ 1969–ին ավարտել է Աղինի միջնակարգ դպրոցը: 1969–ին ընդունվել և 1974 –ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Սովորել է ՊԱԿ–ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել է ՊԱԿ–ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։ Ունի գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում։

Աշխատանքային գործունեությունը. 1974–1976 թթ.– աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ–տեխնոլոգիական տեխնիկումում որպես դասատու: 1976–1980 թթ.– ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա՝ 2–րդ քարտուղար: 1980–1985 թթ.– տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր–լիազոր, ապա ավագ օպեր–լիազոր:

1985–1991 թթ.– զբաղեցրել է ՊԱԿ–ի Եղեգնաձորի բաժանմունքի պետի պաշտոնը:

1991–1992 թթ.– զբաղեցրել է Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը:

1993–1996 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ: 1996–1997 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Շիրակի մարզային վարչության պետ:

1997–1999 թթ.– նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Երևանի քաղաքային վարչության պետ:

1999–2003 թթ.– ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը:

2003–2007 թթ.– Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ:

2007 թվականի հուլիսից մինչև նոյեմբեր աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական: 2007 թվականի նոյեմբերի 1–ից նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2013 թվականի մարտի 7–ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ:

2016 թ. փետրվարի 24–ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

2016 թ. հունիսի 29–ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

Ունի գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: