Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 TF 494 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 38-ամյա Կարեն Մ.) Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի Արգել գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել ժողովրդին հայտնի Լուսակերտի զորամասի ծառայողները:

Աղբյուրի տվյալներով, վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ է, ընկել է խորդուբորդի մեջ եւ չկարողանալով կառավարել ավտոմեքենան, տեղի է ունեցել վթարը։