Ռեժսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բոլորը խոսում են՝ թե այս ինչ անկիրթ, անկազմակերպ, ստրկացող, թշվառ ժողովուրդ է: Բայց չեն ասում՝ երեսուն տարի ինչպե՞ս կրթվեց այս ժողովուրդը, ո՞վ կրթեց, ին՞չ կինո ու թատրոն տեսավ, ի՞նչ հեռուստատեսություն, երգ երաժշտություն հնչեց նրա անաղարտ ականջներում:
Չեն ասում, որ երեսուն տարի երկիրը պատերազմի և շրջափակման մեջ է, արտաքին թշնամիներից բացի, ունի բարեկամ թշնամի, որը կրկնակի վտանգավոր է: Ազգի 90%-ը ապրում է երկրից դուրս, իսկ տանը մնացածին էլ ՝ երեսուն տարի ղեկավարում են գեղցիք ու քաղքենի ռուսավախ ստերը:
Երեսուն տարի՝ համայն հայության հետ միասին կարող էինք լինել միասնական, համենայն դեպս բոլոր կարևոր ու առաջնային հարցերում: Դա պիտի լիներ առանցքային կարևոր խնդիրը, այսինքն ամնբողջ ազգի համախմբումը: Ամբողջական դառնալու միջոցով էլ պիտի ուժեղանայինք և անկախանայինք իմպերիայից, որպեսզի լուծելի դառնար Արցախի հարցը և այլ պատմական անարդարություններ:
Դրա փոխարեն երեսուն տարի ամեն բան կատարվեց, որպեսզի ակունքում կանգնածները մնան անսասան, իսկ չտեսների մի մեծ ոհմակ էլ աստղաբաշխական հարստություն կուտակի՝ այս հյուծվող ժողովրդի հաշվին:
Թքել եմ բոլորիդ երեսին, եթե ձեր գերխնդիրը սա էր, եթե դուք պիտի հարստանայիք զինվորի արյան, գյուղացու չքավորության և վատ ուսուցում ստացող սերնդի հաշվին, իսկ անսասաններն էլ պիտի ժամանակ առ ժամանակ ճառեր ասեին»: