Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտնում եմ ՍԱՍ սուպերմարկետ, գնումներ եմ անում և մոտենում եմ դրամարկղին: Իմ հաշվարկով գնումներս պետք մոտ լինեն 30-35000 դրամնի: Դրամարկղի աղջիկը, ապրանքները անցկացնելուց հետո, ասում է 65000 դրամ:

-Այդքան կազմե՞ց, -զարմանում եմ, վճարում, իսկ հետո պահանջում եմ ապրանքագիրը:

Նայում եմ ապրանքնագիրը, ինչ տեսնեմ՝ մոտ 2000 դրամանոց «Բերդաշեն» Խնդողնի» գինիները, հաշվել են 12000 դրամի չափով:

Ասում եմ, -աղջիկս, սիրունս, այս գինու գինը գրված էր կարծեմ 2050 դրամ և ավելացնում եմ «Երևան Սիթիում» այն 1900 դրամ է, չի կարող այդքան տարբերություն լինի: Ասում է, -չէ. կոմպյուտրով այդքան է:

Ասում եմ ցուցափեղկում ուրիշ գին էր գրած և աղմուկի վրա ինձ մոտեցած մենեջերի հետ մոտենում ենք ցուցափեղկին:

Ասում եմ տես, այստեղ ինչ է գրած, մենեջերը թե, – այդ գինը այդ տեսակի համար չէ, սխալմունք է: Ես երկար բացատրում եմ, որ արդեն երկրորդ դեպքն է առևտուր եմ անում ՍԱՍ-ից ինձ փորձում եք խաբել և ավելացնում եմ, որ վերջերս էլ նեխուրի մեկ կապը փորձում էին հաշվել 3300 դրամ: Ասում է դա սխալմունք է եղել, բայց սա ճիշտ է:

Ասում եմ, բա ինչո՞ւ չեք տեղեկացնում գնորդին, որ այս գնապիտակի տակ ուրիշ աֆյոռա է թաքնված, թե Ձեր Արտակը որոշել է, ընտրությունների ծախսած գումարը մեկ շաբաթում հետ բերել: Լալկվել կանգնել ու հիմարի պես աչքերիս մեջ է նայում: Եվ այս ամբողջ խոսակցությունը ընթանում է դրամարկղի մոտ հերթ կանգնած հաճախորդների ներկայությամբ:

Միայն մի տարիքով մարդ մոտեցավ, նայեց դրամարկղի թղթին, թքեց ու դուրս եկավ: Ես հետ պահանջեցի գումարը և մի լավ՝ բարձրաձայն ամոթանք տալով դուրս եկա ՍԱՍ-ից: Հիմա մտածում եմ, ի՞նչ կարելի է անել, որ համապատասխան մարմինները աշխատեն, գործեն:

Ախր այսպես շարունակել չի կարելի, երկրից ենք խոսում , երազանքներից, փոփոխություններից իսկ իրականում մեր շուրջը աճպարարություն է ՝ ի վնաս քաղաքացու, այն քաղաքացու, ումից մի քանի օր առաջ ձայն էին մուրում:Հետո ի՞նչ թե Արտակը շատ փող է բաժանել, ընտրություններից առաջ էլ ՍԱՍ-ում նույն վիճակն էր: Մի խոսքով, ՍԱՍ-ից առևտուր անողներ, զգույշ եղեք: Փիս խաբում են: