Իմ ընկերը, ով զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախագծմամբ, պնդում է, որ ԱՄՆ-ն քաղաքական ոչ մի գործողություն չի ձեռնարկել Հայաստանի խորհրդարանի ընտրության կապակցությամբ:
Չի բացառվում, որ այդպես են մտածում շատերը, եւ արժե անդրադառնալ այդ տեսակետին: Առավել եւս, որ ԱՄՆ-ն իսկապես ակտիվություն չի ցուցաբերել Հայաստանի համար «այդքան կարեւոր» իրադարձության հարցում:
«Գունավոր հեղափոխությունների» սցենարները անցյալում են, ներկայում հեղափոխական իրադարձություններ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, թեկուզ այն պատճառով, որ այդ իրադարձությունները չափազանց թանկ են նստում եւ ոչ միշտ են արդյունք ունենում:
Հայաստանում տեղի ունեցավ իրադարձություն, որը կարող էր վերածվել աղմկոտ ու բավական արդյունավետ երեւույթների: Հնարավոր է սխալվում ենք, բայց հենց Հայաստանում իրավիճակը շարժելու առավել մեծ սպասումներ կային: Հայ հանրությունը պատրաստ է նման իրադարձությունների, թեեւ շարունակում է մնալ պատրանքների մեջ եւ սպասում է: Սակայն հայերին այդպես էլ ձեռք չտվեցին, գերադասելով հայերին դիտարկել որպես ազգ, որը պատրաստ չէ հեղափոխական իրավիճակների: Ինչո՞ւ:
Ամերիկացիները Հայաստանը դիտարկում են ոչ թե պարզապես Ռուսաստանի հասարակական-տարածքային մաս, այլ՝ տարօրինակ բնակչություն ունեցող երկիր, որն ավելի լոյալ է Ռուսաստանի հանդեպ, քան հենց իրենք՝ ռուսները: Նման «ազգային» տարածքում Ռուսաստանի շահերի դեմ հեղափոխական իրավիճակ իրականացնելը միամտություն ու հիմարություն կլիներ:
Ամերիկացիների ինչին է պետք օգտագործել քաղաքական ու տեղեկատվական ռեսուրսները երկիրը տեղից շարժելու համար, որը եթե նույնիսկ հեղափոխություն ձեռնարկի, ոչ մի էական բանի չի հասնի: Այդ հեղափոխության արդյունքում ռուսները լրացուցիչ զորքեր կմտցնեն հայ ժողովրդին ճնշելու համար, որն այդպես էլ չի հասկանա, թե ինչու է Ռուսաստանն այդքան վրդովված:
Հայ հասարակությունը ջանքեր է գործադրում նոր սահմանադրությունն իրագործելու համար, արի արդյունքում կուժեղանա քաղաքական կախվածությունը Ռուսաստանից:
Իմ ընկերոջը հետաքրքրում է, թե ինչու են ամերիկացիներն այդքան մեծ դեսպանատուն կառուցել Երեւանում: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ն ինչ որ նպատակներ ուներ Հայաստանում, իսկ հիմա հրաժարվել են դրանցից:
Իրականում այդ դեսպանատունն այնքան էլ մեծ չէ, եւ ովքեր եղել են այդ շենքում, կարող են ճիշտ գնահատել դրա մասշտաբները: Սակայն ենթադրենք շենքն իսկապես մեծ է: Ի՞նչ կապ ունեն դրա հետ Հայաստանը եւ նրա գործառույթներն այս տարածաշրջանում:
Պետք է ճիշտ հասկանալ՝ Հայաստանը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հակառակորդն է, եւ հենց նման կերպ պետք է ընկալել այդ խնդիրը: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եւ նրանց ձեռնասունները պնդում են, թե Հայաստանը մասնակցում է խաղաղարար տարբեր առաքելությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն էլ բազմիցս «բարձր են գնահատել» դրա նշանակությունը: Իրականում այս հանգամանքը ոչ թե Հայաստանի, այլ ՆԱՏՕ-ի ռեզերվում է, ընդ որում, Հայաստանը մինչ այժմ ՆԱՏՕ-ում դիտարկվում է դաշինքի ծրագրերի հետնապահ:
Բայց վերադառնանք ԱՄՆ դեսպանատանը: Այն տեղակայված է մի երկրում, որը կապ ունի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ, այսինքն՝ այնպիսի երկրների հետ, որոնցով ակտիվ հետաքրքրվում է ԱՄՆ-ն: Իսկ շրջակայքում էլ գտնվում են այլ երկրներ:
Արդյոք բարձրագույն պիլոտաժ չէ դեսպանատուն ունենալ թշնամական երկրի տարածքում, փաստացի՝ Ռուսաստանի տարածքում: Իմ կարծիքով, բավարար փաստարկ է:
Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն հետաքրքրվի, թե ինչ է կատարվում Հայաստանում: ԱՄՆ-ն շատ այլ խնդիրներ ունի ավելի հետաքրքիր երկրներում:
Բացի այդ, Հայաստանի իրադարձություններին ԱՄՆ ցանկացած մասնակցությունը ռուսները դիտարկելու են որպես միջամտություն «ինքնիշխան պետության» ներքին գործերին, իսկ ԱՄՆ հայկական լոբբին անպայման իր կարծիքն է արտահայտելու, ընդ որում՝ բավական բացասական:
ԱՄՆ-ի հայկական լոբբին 25 տարի այդպես էլ չի արտահայտվել ռուսների կողմից Հայաստանի անկախության ոչնչացման կապակցությամբ: Ո՞վ կմիջամտի նման ճահճին: Ահա եւ հարցի պատասխանը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am