Երեկ Գալուստ Սահակյանի ծննդյան օրն էր։ Գործընկերները գնում են նրա տուն՝ շնորհավորելու:

-Դեպքի առթի՞վ եք եկել,- հարցնում է մեծ փիլիսոփան։

Գործընկերները զարմացած նայում են իրար․

-Բա՞ն է պատահել,- հարցնում են։

- Այդ բանը պատահեց ինձ հետ։

- Ի՞նչ բան։

-Ցանկալի էր, իհարկե, որ 68-ից հետո 65 դառնայի, ծայրահեղ դեպքում՝ 61, բայց պատահում է նաեւ, որ 69 են դառնում, ու այդ բանը պատահեց ինձ հետ (Ասույթը հրապարակվել է ֆեյսբուքում)։