Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Ներկայացնում ենք կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակին:

1. Զարուհի Փոստանջյան

2. Մնացական Պարակշիեւ

3. Սոնա Աղեկյան

4. Հայկ Պետրոսյան

5. Մարինա Խաչատրյան

6. Կարապետ Աղաջանյան

7. Տիգրան Փաշաբեզյան

8. Լիլիա Դիլանյան

9. Վահան Համազասպյան

10. Գայանե Դավթյան

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը կուսակցությունը հիմնել է մոտ 1 ամիս առաջ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հանրապետական եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացնի ապրիլի 9-14-ին: