ԱԻՄ-ը չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ այդ ընտրությունները ոչինչ չեն փոխում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց ազատամարտիկ, ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ ԱԻՄ-ը կմասնակցեր, եթե բոլորը համախմբվեին ընդդեմ գործող ռեժիմի։

Գնահատելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ Գագիկ Սարուխանյանն ընդգծեց, որ ընտրությունն չի պայմանավորվում միայն ապրիլի 2-ով. «Նախկինի նման չեն եղել կոպիտ խախտումներ, երբ արկղեր էին կոտրվում, այլ խուժանություններ էին տեղի ունենում, բայց այս ընտրությունը նախորդներից տարբերվում էր նրանով, որ կարծես հանգիստ էր ընտրության օրը, բայց նախապես կեղծվել էր ամեն ինչ։ Արժեհամակարգը ամբողջությամբ վերուվար էր եղել, շուռ էր տրված։ Ուզում եմ մի օրինակ բերել. չէ՞ որ Ազգային Ժողովը այն մարմինն է, որտեղ պետք է քաղաքացիների ներկայացուցչականությունը ապահովվի, մենք կարող ենք արձանագրել փաստ, որ մի քանի հազար ձայն ստացող մարդը ԱԺ չհասնի, բայց մի քանի հարյուր ձայն հավաքողը անցնի, ես դա չեմ պատկերացնում։

-Կանխատեսելի՞ էր, որ նման արդյունք կգրանցվի։

«Հանրապետական»-ի այսքան քանակ իրենց վերագրելը դա սպասելի էր, մենակ նրա համար, որ մենք գիտեինք, որ սահմանադրության փոփոխությունը, դրա փոխոխությունից դրդված օրենսգիրքը ամողջությամբ համապատասխանեցրել են նրան, որ իշխող ուժը մնա իշխանության։

-Նոր խորհրդարանի պատկերը Ձեզ չի՞ գոհացնում։

Ոչ, իհարկե ոչ։ Ինձ կգոհացներ պատկերը էն ժամանակ, երբ որ 51 տոկոս ձայն հավաքեին ընդդիմական ուժերը։ Հիմա ով որ կուզի ինքն իրեն ընդդիմականի կեցվածք ցույց կտա ժողովրդին, թե տեսեք-տեսեք փրկիչներ են, հա՞։ Իրենք 5 կամ 7 տոկոսով փրկիչ չեմ տեսնում, փրկիչը 51 տոկոսով ա գալիս։ Մենք առաջարկել ենք դեռ նոյեմբեր ամսին ամսին՝ բոլորս միանանք, հակաՀՀԿ-ական ակցիա անենք, որպեսզի փրկվենք, եթե նամակներին անգամ չեն պատասխանել, կոնտակտի չեն գնացել։ Լակոտական ձեւով փախնում էին այսպես կոչված իրենց ընդդիմադիր կոչողները։ Իրենք իրենց դեմ դրել էին մի խնդիր՝ 5 կամ 7 տոկոս հաղթահարել, այսինքն՝ պապայից ստանալ այդ բարեկեցությունը, իրենք չէին դրել նպատակ՝ երկիր փրկելու։