«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երեկ հաստատել էր, որ ԱԺ-ի մի քանի մշտական հանձնաժողովներ կկրճատվեն:

Ըստ այդմ, մեր տեղեկություններով՝ արդեն վերջնական որոշում կա, որ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը կմիանա պետաիրավական հանձնաժողովին:

Միավորված մշտական հանձնաժողովը կղեկավարի ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանը: Բացի այդ՝ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը միավորվելու է արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որն էլ կղեկավարի Արտակ Զաքարյանը:

Այս հանձնաժողովների միավորումը Հրայր Թովմասյանը պատճառաբանել է նրանով, որ հանձնաժողովների մի մասը թերբեռնված է եղել և օրինակ՝ Եվրաինտեգրացիայի և մարդու իրավունքների հանձնաժողովները 5 տարվա մեջ գրեթե հարց չեն քննարկել»: