Երևանի թիվ 127 դպրոցի բակում երկու աշակերտ փորձել են ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները: Այդ մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել ապրիլի 10-ին և այժմ զբաղվում է դեպքի քննությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը ասել է, որ դեպքի պատճառը դեռևս հայտնի չէ: Դպրոցի տնօրենին հրավիրել են նախարարություն` դեպքի մանրամասները պարզելու համար: Դպրոցում ոստիկաններն են աշխատում:
Ըստ մամուլում հայտնված նախնական վարկածի՝ աշակերտներն այդ քայլին են գնացել, երբ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտների վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար: Ըստ մյուս վարկածի ՝ 10 և 11-րդ դասարանների տղա երեխաները փորձել են իրար հետ ինչ-ինչ հարցեր պարզել և վնասել են իրար: