Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատրաստ է լինել մայրաքաղաք բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը: Ֆեյսբուքի իր էջում Փաշինյանը գրել է.
«Թեւերս քշտում եմ Երեւանի բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը դառնալու համար:
Սա կլինի իմ հարգանքի տուրքը Երեւանի պատմության բոլոր լավագույն քաղաքապետերին եւ մեծագույն Վարպետին՝ Ալեքսանդր Թամանյանին:
Երեւան ջան, Ելք կա՛»: