Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում նախօրեին 35-ամյա կնոջը ծառից կախված են գտել:

Ոստիկանությունից  հայտնեցին, որ ապրիլի 11-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը մեկնել է Նոր Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհ, որտեղ ծառից կախված է եղել մի կին:

Օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում 1982 թվականին ծնված Զ. Գ.-ն ինքնասպանություն է գործել Նոր Կյուրին գյուղի վարչական տարածքում գտնվող այգիներից մեկում՝ ծառից պարանով կախվելու միջոցով: