«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ում նոր «կռիվ է ընկել»: ԱԺ անցած ՀՀԿ-ականները փորձում են ամեն ինչ անել, որ մշտական հանձնաժողովներից մեկն իրենց ձեռքն անցնի: Առավել ճարպիկներն արդեն կարողացել են կուսակցության ղեկավարին համոզել, որ խորհրդարանում իրենց «պաշտոն» տա:

Մյուսները դեռ այդ ճանապարհին են ու անդուլ պայքար են մղում:

Հիշեցնենք, որ նոր ԱԺ-ում կրճատվելու է հանձնաժողովների թիվը, հավանաբար` երկուսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում