«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակի մարզից ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը իր լուսանկարով եւ «Հաղթանակ» գրությամբ կոնյակ է պատվիրել: Կոնյակի շշի դարձերեսին ՀՅԴ-ի լոգոն է, իսկ վերեւում գրված է 10 թիվը:

Այդ լուսանկարը Ռոմիկ Մանուկյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

Armtimes.com-ը Ռոմիկ Մանուկյանից փորձեց հետաքրքվել, թե դա ի՞նչ կոնյակ է, ո՞րն է իր ու կուսակցության նկարներով շրջանառության մեջ դրված կոնյակների նպատակը, եւ քանի շիշ նման կոնյակ է պատվիրվել: Սակայն նորընտիր ՀՅԴ-ական պատգամավորը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Առաջիկայում armtimes.com-ը կրկին կփորձի կապ հաստատել Մանուկյանի հետ եւ պարզաբանում ստանալ այս կոնյակի վերաբերյալ:

Նշենք, որ Ռոմիկ Մանուկյանը Շիրակի մարզում հավաքել է 3123 քվե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում