Երեւանում, այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում Opel մակնիշի 34 MO 248 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 34 PL 793 համարանիշի ավտոմեքենային (վարորդ 58-ամյա Հովիկ Գ.)։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ը, որը շահագործվում է որպես տաքսի, գլխիվայր շրջվել է, իսկ վարորդն ու նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։