Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017-ի մայիսի 2-ից կստանձնի Յուրի Խաչատուրովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակելու հարցը քննարկելիս որոշում է ընդունվելայդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Խաչատուրով Յուրի Գրիգորեւիչին », -ամփոփելով ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը` լրագրղներին ասել է Սեմերիկովը:

Նա նաւ հայտնել է, որ պետության ղեկավարները որոշում են ընդունել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության I աստիճանի նշանով:

Նրա խոսքով` ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները քննարկել են «ՀԱՊԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող ռազմաքաղաքական ու ռազմամարտավարական հանգամանքների շուրջ հարցերն ու մի շարք լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել` անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետ կապված»:

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008-2016 թվականներին եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: իսկ 2016-ի հոկտեմբերին նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: