«ՍԱՍ գրուպի» ժողովի սկանդալային ձայնագրությունը լուրջ խոհերից բացի առաջացնում է նաև հումորային տրամադրություն։ Հումորային այն առումով, որ ողջ Հանրապետությունը հեղեղվել է ընտրությունների անցկացման ձայնագրություններով, տեսանյութերով, ասես ձայնագրությունների ու տեսանյութերի մասով թեկնածուները մրցույթի են դուրս եկել շոու բիզնեսի աստղերի հետ․․․

Aram Abrahamyan
Սասին սյասը

Armen Dulyan
BREAKING NEWS...
Հանրապետականները հրավիրել են ՍԱՍ-ի Արտակին....
Հավաստի աղբյուրների համաձայն՝ այսօր հանրապետականների կենտրոնակայան է հրավիրվել Արտակ Սարգսյանը։ Նրանից պահանջել են հրապարակել Փարիզի ուղեգիր ստացած Իրինայի հեռախոսահամարը։ «Երեւանյան ընտրություններում նա մեզ անգնահատելի ծառայություն կարող է մատուցել», հիմնավորել են հանրապետականները..

Արամ Մանուկյան
Էս մարդը ձեր համար Նոր տարուն կոկորդիլոս բերի , որ առնեք ու դնեք սեղանին , հպարտանաք հյուրերի առաջ,դուք դրել եք թե բա ` սասի հա սասի ։
․․․
Մենք բոլորս ՍԱՍ ենք
դպրոցների պալիտ էղած տնօրեններ

Hayk Abelyan
)))))))
Սասնա Արտակ

Արմեն Հովհաննիսյան
Զապիս անողին, որ չգտնեն՝ գալու չոքելու են Դանիելենց դռան դեմըՃ

 

Anna Sargsyan

Ինձ մի բանա հետաքրքիր` էս ձայնագրությունը ինչի՞ ընտրություններից հետո նոր հրապարակեցին


Արմեն Քոլոյան

Ինչ խայտառակ անկում է` Սասնա ծռերից ՍԱՍ֊ի ծռեր:


Քոչարյան Կարեն
Առաջարկում եմ որպեսզի SAS-ի Արտակի շուրջ ֆեյսբուքի աժիոտաժը չմնա հերթական անիմաստ աղմուկ, կազմակերպել հետաքրքիր ֆլեշմոբ
Բոլորը զանգեն SAS սուպերմարկետների ցանց և պատվիրեն 15-44 ձայն, տուն առաքելու պայմանով:

Իզաբելլա Աբգարյան
ՍԱՍ- ը թրոլինգա անում
Ֆեյսբուքում գովազդա դրել))) Բա թե Զատիկի պարագաներ))
Ասա տեղից բոլորը ձեր մասին են գրում))

Grisha Balasanyan
Ով իմ դիկտաֆոնը Վանաձորից բերի, կուղարկեմ Փարիզ

Arman Arustamyan
Զարուհի Փոստանջյանը հայտարարել է , որ ՍԱՍ ի Ծիրանը հարամ ա , հարամ :

Հումորի հետ նաև դառնություն է խառնված․

Edik Baghdasaryan
Էս ա Հայաստանի էլիտայի կարկառուն ներկայացուցիչը ՝ օլիգարխ Սասի Արտակը, ստվերային տնտեսության հենասյուներից մեկը։ Սրանցով են ուզում Հայաստանը զարգացնել։

Mark Antonio 
Մեղավորը միայն ՍԱՍ-ի Արտակի սասողը չէ, մեղավորը նաև էդ ձայնագրության մեջ` ծափ տվող ու լռող ստրուկն է: