Օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջարկել են գնել «Պանարմենիան մեդիա գրուպը», որի մեջ մտնում են «Արմենիա», «Արմնյուզ» և «ATV» հեռուստաընկերությունները,Թերթ.am և Բլոգնյուզ.am կայքերը, «Ռադիո ջան» և«ԼավՌադիո» կայանները և «ԹիՎի Մոլ» շաբաթաթերթը:
Տեղեկատվությունը հրապարակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի եղբոր՝ Գրիգոր Մինասյանի լրատվական կայքում: Այս փաստը գալիս է վստահեցնելու, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:
Այս քայլը գալիս է ապացուցելու այն խոսակցությունները, որոնք ամիսներ շարունակ համառորեն դրվում է շրջանառության մեջ՝ Կարապետյան եղբայրները վերցնում են իշխանությունը:
Սա ինչ որ իմաստով նաև իշխանության փոխանցում է:
Իհարկե Սամվել Կարապետյանն անձամբ չի գա Հայաստան, այստեղ իր բաժին իշխանությունը կտրվի եղբորը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին: Խոսակցություններ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը կարող է նշանակվել ԱԺ նախագահ կամ վարչապետ, եթե իհարկե գործող վարչապետ Կարեն Կարապետյանը չկարողանա լուծել իր բնակության վայրի հետ կապված խնդիրը:
Եթե նա չկարողանա ապացուցել, որ վերջին չորս տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում:
Եթե ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը նշանակվի վարչապետ՝ գործող վարչապետ Կարեն կարապետյանը անգործ չի մնա: Նրա համար նախատեսվում է ՀՀ նախագահի պաշտոնը:
Նյութի աղբյուրը՝ politik.am