Մեր խմբագրություն դիմած քաղաքացին պատմեց, որ այսօր Բաղրամյան պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետից մածուն է գնել՝ ապագայի մակնշմամբ: «Բիոկաթ» ընկերության մածունի վրա որպես արտադրման ամսաթիվ նշված է ապրիլի 17-ը, մինչդեռ այսօր ապրիլի 15-ն է, մածունը ժամկետի մեջ է մինչեւ ապրիլի 26-ը:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ մենք «ապագայով» մակնշված ապրանքի մասին ահազանգ ենք ստանում հենց «ՍԱՍ»-ից գնում կատարած քաղաքացիներից: Նախորդ անգամ մեր հրապարակումից  հետո «Չանախը» ներողություն էր խնդրել սխալ մակնշված մածունի համար, իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունը ահազանգից հետո իրացման ցանցերից հետ էր կանչել ապրանքի ողջ խմբաքանակը եւ ներողություն խնդրել վրիպակի համար: