ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այս առնչությամբ պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին:

- Պարոն Բալայան, Ալեքսանդրիայում և Տանտայում ապրիլի 9-ին արձանագրված ահաբեկչություններից և արտակարգ դրության հայտարարումից հետո ինչպիսին է ՀՀ արտաքին գործերի նախարարության վերաբերմունքը դեպի Եգիպտոս շարունակվող տուրիստական այցելությունների հետ կապված:

- Հաշվի առնելով ապրիլի 9-ին Ալեքսանդրիայի և Տանտայի Ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին

- առանց անհրաժեշտության չլքել հանգստյան գոտիները

- խուսափել զանգվածային կուտակման վայրերից

- մշտապես ունենալ անձը հաստատող փաստաթուղթ