Իրատես պարբերականը տեղեկություն էր հրապարակել Սերժ Սարգսյանի 2018-ի մի սցենարի վերաբերյալ, ըստ որի Սարգսյանը ստանձնում է վարչապետի պաշտոնը, իսկ ներկայիս վարչապետ Կարապետյանը՝ նրա առաջին փոխվարչապետի, որը պատասխանատու է լինելու տնտեսական բարեփոխումների համար: Ըստ սցենարի, այդպիսով զուգորդվելու են անվտանգությունն ու առաջընթացը:
Որքանով է իրատեսական այդ սցենարը, իհարկե դժվար է ասել: Երեւի թե կասկած չկա, որ Սերժ Սարգսյանն ունի 2018-ի մի քանի սցենար:
Նա ինքը բաց է պահում բոլոր սցենարների հավանականությունը, որեւէ կոնկրետ բան չասելով նախագահի պաշտոնից հետո իր քաղաքական ճակատագրի կամ ծրագրերի մասին:
Տվյալ դեպքում շատ ավելի հետաքրքիր է, թե Սարգսյանից բացի, որեւէ մեկն ունի՞ սցենար 2018-ի կապակցությամբ: Քանի որ այստեղ առանցքային է Կարեն Կարապետյանի պարագան, նկատի ունենալով նրա վարչապետությունը, հարցն ուշագրավ է հենց նրա մասով:
Իսկ Կարեն Կարապետյանն ունի՞ 2018-ի քաղաքական սցենար: Կարեն Կարապետյանն էլ այդ մասով չի արտահայտվել որոշակի: Նա արել է մի քանի հայտարարություն, որոնք առաջին հայացքից թվում են վարչապետ մնալու հավակնության կամ պատրաստակամության հաստատում, բայց, մյուս կողմից, դատելով Կարեն Կարապետյանի գործունեությունից, նա համառորեն հրաժարվում է քաղաքական բաղադրիչից:
Կարապետյանը բավական աշխույժ է տնտեսական, կառավարչական հարցերում, հայտարարել է անգամ «արտակարգ դրության» աշխատանքային ռեժիմ, բայց հանրությանը եւ աշխարհքաղաքական կենտրոններին ծանոթ չէ Արցախի խնդրի վերաբերյալ նրա հայեցակարգային որեւէ պատկերացում:
Մինչդեռ, վարչապետը 2018 թվականի ապրիլից հանդիսանալու է Հայաստանի Առաջին դեմքը, հետեւաբար նրա ուսին է լինելու նաեւ Արցախի հարցում քաղաքականությունը, հարկ եղած դեպքում բանակցությունը համանախագահների եւ Ադրբեջանի առաջին դեմքի հետ:
Կարեն Կարապետյանը բավական խուսանավում է նաեւ ներքաղաքական թեմաներից, հայտնի չէ Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման վերաբերյալ նրա որեւէ ծրագրային պատկերացում:
Կարապետյանը գուցե ունի այդ ամենից, այսպես ասած սուր անկյուններից խուսանավելու մարտավարական որոշում, համարելով, թե այդ թեմաներով արտահայտվելն իր համար կարող է լինել ավելորդ խնդիր, դրանց հետեւանքով կարող է հայտնվել ավելորդ թիրախավորման ներքո՝ առավել եւս, որ առանց այդ էլ տնտեսական թիրախավորման առիթներն ու պատճառները քիչ չեն: Կարապետյանը գուցե ակնկալում է խուսանավել «ավելորդություններից», մինչեւ տնտեսական քայլերի շնորհիվ կստեղծի ներիշխանական ուժերի նոր հարաբերակցություն, ձեռք կբերի իշխանության մեջ էական ազդեցություն, որն էլ թույլ կտա առավել նվազ ռիսկերի պայմաններում ձեւակերպել ներքին ու արտաքին քաղաքական պատկերացումները:
Տարբերակ է, իհարկե: Բայց Կարապետյանը կարող է հայտնվել փաստի առաջ: Օրինակ, մի փաստ արդեն կա՝ տեղեկություն սցենարի մասին, որ նա այդուհանդերձ չի լինելու վարչապետ, վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը՝ իսկ նա առաջին փոխվարչապետ:
Դա նշանակում է առաջին քավության նոխազ, տարբերություն չկա:
Դժվար է ասել, թե ով ինչ վերաբերմունք կունենա սցենարային այդ տարբերակի մասին եւ ընդհանրապես որքանով է այդ տարբերակը առարկայական, օրակարգային: Բայց դրա մասին տեղեկատվության առկայության պարագայում աներկբա է, որ Կարեն Կարապետյանի քաղաքականությանը՝ թեկուզ տնտեսական քաղաքականությանը հավատացողների թիվը սրանից հետո հակադարձ համեմատական է լինելու Սարգսյանի վարչապետության այդ սցենարին հավատացողների թվին:
Դա հարված է Կարեն Կարապետյանին, որի ծանրությունը լինելու է պրոգրեսիվ եւ մեծանալու է «հակահարվածի» ուշանալու ամեն օրվան զուգահեռ: Հակահարվածը կարող է լինել Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրային հավակնության դրսեւորումը:
Կարապետյանը հունվարին ամփոփելով իր հարյուր օրը, նկատելիորեն սկսեց ցույց տալ, որ վարչապետ է, ոչ թե մենեջեր: Արձագանքը չուշացավ թե Մոսկվայից, թե Վաշինգտոնից, թե Բրյուսելից, որոնք հայտնեցին նրա հետ աշխատանքի պատրաստակամություն:
Խորհրդարանի ընտրության միջազգային լեգիտիմության համար դա անհրաժեշտ էր նաեւ Սերժ Սարգսյանին, սակայն 2018-ի նրա լեգիտիմության համար այժմ արդեն անհրաժեշտ է ցույց տալ, որ Կարապետյանը վարչապետ չէ, այլ մենեջեր: Կարեն Կարապետյանը չունի հակառակը ցույց տալու այլընտրանք, եթե իհարկե նա իսկապես լոկ մենեջեր չէ:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)