Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo լրատվականը: Կայքի տեղեկություններով` Արա Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու համար Մոսկվա է գնացել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ: Մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: