Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ եւ մարմնական վնասվածքներ ստացել:

NEWS.am-ին Շամլուղի համայնքապետ Լենդրուշ Բեժանյանը հայտնեց, որ Առաքելյանը տեղափոխվել է Երեւան:

Բեժանյանը նշեց նաեւ, որ դեպքի հանգամանքներն իրավապահ մարմինները պարզում են: