62 տարեկանում մահացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արշակ Խաչատրյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի գործով դատավորն էր: «Միայնակ Գայլի վերջին դատավարության ժամանակ նրան խոսել արգելողն է»,- գրել է Սյուզան Սիմոնյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատավոր Արշակ Խաչատրյանը թույլ չէր տվել Արայիկ Խանդոյանին ընտրությունների մասին հայտարարությամբ հանդես գալ և որոշում էր կայացրել նիստն անցկացնել դռնփակ: