Արմավիրի մարզում, այսօր՝ այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «ՈՒԱԶ» (Վիլիս) մակնիշի 94 QO 999 համարանիշի և «ԶԻԼ-130» մակնիշի 17 ՕԼ 612 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ը «Վիլիս» ավտոմեքենայից դուրս էին շպրտվել։