«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները՝ հարցրինք ԲՀԿ-ականին։ «Շատ լավ, սակայն Ծառուկյանը ԲՀԿ-ի, պատգամավորական ցուցակի հետ կապված որեւէ հարցում նրա հետ չի կիսվում՝ ամեն բան միայնակ է որոշում: Արգամիչը հիմա Ծառուկյանի վճիռների վրա զրո ազդեցություն ունի»:

Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչի շրջապատը եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանն ու Արգամիչը երկար ճանապարհ են անցել միասին, ու պետք է հարաբերություններն ինչ-որ կերպ կարգավորել, միջնորդի դերում էլ տեսնում են Սամվել Կարապետյանին, որը վերջերս հյուրընկալվել էր Արգամիչին: «Ինչո՞ւ ոչ»:

Դրանո՞վ էր պայմանավորված Հ. Աբրահամյանի ակտիվացումն օրերս: «Հարցը պետք է իրեն ուղղել»:

Ի դեպ, նույն շրջանակները կարծում են, որ համագործակցության նոր ձեւաչափում Արգամիչը կարող է եւ ինչ-որ պաշտոն ստանձնել, օրինակ՝ ԱԽՔ-ի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում