Երևանում որպես քաղաքային տրանսպորտի միջոց օգտագործվող գազելները, բոլորի համար էլ պարզ է, որ չպետք է օգտագործվեն որպես երթուղային տաքսի, նամանավանդ Հայաստանի պայմաններում, երբ վարորդները միլիմետրի վրա մարդկանց խցկում են ու շարում իրար վրա։ Մի կողմից էլ խեղճ վարորդն ի՞նչ անի, պլան ա դրած, պիտի կատարի։

Այսօր Երևանում որպես երթուղային տաքսի օգտագործվող գազելները նույնիսկ դրանց «հայրենիք» Ռուսաստանում որպես երթուղային չեն օգտագործվում, որովհետև դրանք ի սկզբանե ստեղծված են եղել որպես բեռնատար փոխադրամիջոց։

Այսօր ինտերնետում հանդիպեցի նոր գազելներին, որոնք էականորեն տարբերվում են հին մոդելից ու բավականին խոստումնալից տեսք ունեն։ Դրանք ավելի բարձր են, և կանգնած ուղևորի մեջքը գոնե չի ծռվի։

Մնում է հուսալ, որ իշխանություններն իսկապես կբարեփոխեն տրանսպորտային ցանցն ու նմանատիպ մեքենաներ կներդնեն, իսկ իրենց դարն ապրած գազելները վերջապես կուղարկեն գերեզմանոց։