Նիգերիայում Մանչեսթր Յունայթեդի խաղի դիտման ժամանակ ֆուտբոլային ակումբի տանիքին բարձր լարման հոսանքալարի ընկնելու հետևանքով 30 երկրպագուներ զոհվել են: Ողբերգությունը տեղի է ունեցել Քալաբար քաղաքում՝ տեղեկացնում է Mirror-ը:

28 մարդ տեղում զոհվել է, ևս 2-ը մահացել են հիվանդանոցում: 50 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

Մանչեսթեր Յունայթեդը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին: