«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Դաշնակցություն կուսակցությունը իշխանությունների հետ քննարկում է ապագա կառավարությունում ևս մեկ նախարարություն ձեռք բերելու հարցը: Գործող կառավարությունում ՀՅԴ-ն ունի երեք նախարար:

Հիշեցնենք՝ Դաշնակցությանն էին տրված տարածքային կառավարման, կրթության և գիտության ու բնապահպանության նախարարությունները: բայց քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՅԴ-ն նախկինից մի փոքր շատ՝ 7 տոկոս ձայն է ստացել, ցանկանում է ևս մեկ նախարարի պորտֆել իր օգտին ավելացնել:

ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարություններից որևէ մեկը, դրանք բավական լայն ընդգրկում ունեն և ամենաշատ ֆինանսներ ստացող ու ծախսող գերատեսչություններն են:

Ի դեպ, սոցիալական, առողջապահության և կրթությանն ուղղված գումարներն իրենց մեծությամբ ՀՀ բյուջեի առաջին շարքերում են»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում