Թե մոլերի, տոնավաճառների հարցով հարցով դիրքային ինչ պատերազմներ են ընթանում, առանցքային է, քաղաքական, որին չեմ անդրադառնում, բայց այդտեղ աշխատողների համար խնդիրը գոյի պայքար է։

Երկու կողմ կա։ Մի կողմը՝ կառավարությունը, կոնկրետ վարչապետը, խոստացել է, որ առևտրականներին չեն տուգանի, ՊԵԿ-ը մոնիտորինգ, վերահսկողություն է իրականացնում տոնավաճառներում։

Մյուս կողմը՝ առևտրականները համարյա աղերսում են՝ մեզ փրկեք ՊԵԿ-ի ստուգումներից։

Երեկ Փեթակ, Սուրմալու տոնավաճառներում էի։ Կարկտից հետո տեսե՞լ եք, թե ոնց է ամայանում բնությունը, ոնց է ծեծվում։ Նման վիճակ էր այնտեղ։ Որպես առևտուր անող զրուցեցի առևտրականների հետ։ Ուզում էի հասկանալ՝ ուղղորվա՞ծ էր նրանց բողոքը։ Լրագրողի հետ անկեղծ չէին լինի։ Առևտրականների խոսքը նույնն էր՝ «Էրկու կոպեկ փող ենք աշխատում, ՊԵԿ-ը դա էլ է խլում ձեռներիցս՝ տուգանքներ նշանակում, սպառնում․․․»


Թե ինչ նպատակ է հետապնդում այդ ստուգումները՝ սեփականատիրական- դիրքային ինչ պայքար է մղվում, դա մի կողմ եմ դնում, որովհետև իմ դիմաց տեսնում եմ կարծրացած մի պատ։  Խնայեք «երկու կոպեկ աշխատող, հազիվ գոյությունը քարշ տվող առևտրականներին»։

Ինչպես պատերազմական իրավիճակում, հիմա էլ նույնը կարելի է ասել՝ ՊԵԿ-ի քայլերը եղել են ոչ համարժեք՝ ագրեսիվ։

Իհարկե, լավ բան է անում կառավարությունը, որ վերահսկողություն է իրականացնում, բայց լավ կլիներ նման քայլեր ձեռնարկելուց առաջ վերահսկողություն իրականացվեր նաև կատարողների նկատմամբ, ովքեր շատ հաճախ գերազանցում են իրենց լիազորությունները։ Կենդանին մորթելուց առաջ թաթը չեն կտրում, որ ցավից ոռնա․․․ Գլխի մասին վերին մակարդակներով էլ է խոսվել։ 

Ստվերի դեմ պայքարելը հեշտ ճանապարհ չի։ Դա համակարգային բարդ խնդիր է, որը պահանջում է առաջին հերթին համակարգային կամք, գիտակցություն։

Կարեն Կարապետյանին կուզեի հարցնել՝ համակարգը պատրա՞ստ է գնալ նման քայլերի․․․ տեղի տալ։

Եթե պատաստ չի, համակարգի կարծրությունը, բռունցքը իջնելու է ժողովրդի գլխին։ Մեծերի կռվից տուժելու են փոքրերը։ Մի ձեռնարկությունը փոխարինելով մի այլ ձեռնարկությամբ, հարց չի լուծվելու։

Համակարգային ստվերը վերացնելու համար, համակարգը պիտի վերացնի իրեն։ Պատրա՞ստ է դրան համակարգը․․․ ՊԵԿ-ի ստուգումները նման դեպքում խարտոցով շենքի հիմքը քանդելու պես մի բան է։

Հենց նոր մի աղաղակող գրառում աչքովս ընկավ, որի ականատեսը լինելով, համամիտ էի․

Melo Harutyunyan

Հերիքա կապիկություն անի հարկային կոչվածը, ընկերս էլ «Փեթակում» կետ ունի, նստած լացումա, որ եսիմ ինչքան տուգանել են, ու ոչ մեկի հանգիստ չեն տալիս․․․

ՀԳ Ներող կլինեք, բայց նման պարագայում հարկայինի քայլերը ողբերգական լինելուց զատ ծիծաղաշարժ են․․․ Ծառից ծառ․․․

Նյութի աղբյուրը ` Hraparak.am