«Աման-աման թուրքի մաման», «Ի՞նչ ենք ուտում, թուրքի գլուխ, ի՞նչ ենք խմում թուրքի արյուն»․ այսպիսի վանկարկումներ այսօր կարելի էր լսել ջահերով երթի ժամանակ, որը կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական միությունը։ Երեւանում թուրքի գլուխ ուտողներն ու թուրքի արյունը խմողները հիմնականում 13-16 տարեկաններին էին, որոնք, կարծես այդ ամենը արտաբերելով իրենց հերոս էին զգում կամ էլ ազգի փրկիչ։ Ջահերով, մոմեր ձեռքերին հայ երիտասարդների կողքին, որոնք պարբեաբար կատարում էին «Գինի լից», «Հրով լինի, սրով լինի», կային պատանիներ, որոնց համար Ծիծեռանակաբերդ բարձրանալու ճանապարհը զբոսնելու կամ էլ իրենց տարեկիցների հետ ծանոթանալու միջոց էր։ Արեւածաղիկով, մաստակով, մինչեւ կոկորդը թուրքերին հայհոյող անչափահասների պակաս չկար, որոնք եկել էին մասնակցելու երթին՝ կուտակված էներգիան սպառելու համար։

Դուխներդ տեղը, բա դուխիդ ինչքա՞ն ա, եղեռն ենք գնում․ հրճվելով ասում էին անչափահասներն ու գնում անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։

Եռագույնի, բազամահազար մարդկանց, ջահերի, Թուրքիայի այրվող դրոշի ֆոնին սելֆիներ անողների պակաս եւս չկար։ Կանգնում էին խմբով, եռագույնը, հավանաբար որպես ատրիբուդ, գցում ուսերին, մինչեւ «հոգու խորքը ժպտում» եւ լուսանկարվում։ Իսկ սելֆիներ՝ ինչքան ուզեք։

Իսկ արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, անմար կրակի եւ դիզվող ծաղիկների կողքին լուսանկարվելու սիրահարներ գտնվեցին։ Մի աղջիկ, որը մենակ էր այնտեղ, խնդրեց մի անծանոթի, որ ինքը դեմքով կռանա ծաղիկները, իսկ այդ երիտասարդը այդ դիրքով լուսանկարի։ Այդպես էլ եղավ, բայց, երբ աղջիկը խնդրեց եւս մեկ լուսանկար անել, արդեն դեմքով դեպի տեսախցիկը, երիտասարդը նկատեց՝ տխուր դեմք ընդունեք։

Նյութի աղբյուրը ` Hraparak.am