Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել՝ 1-ը:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 36-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:

Բացահայտվել է գողության 36, խարդախության 15, կողոպուտի եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման 3, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման եւ կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, ավազակային հարձակման 1 եւ գողության 4 դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: