Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը:
Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Դրոշը խորհրդաշնում է ազգի հիմնարար արժեքները, հավատքն ու ազատությունը: Որպես թուրք ազգի գոյության խորհրդանիշ ընկալվող մեր դրոշի նկատմամբ իրականացված այդ արարքը մեր հասարակությունը ընդունեց մեծ վրդովմունքով: Թուրք ազգի անկախությունն ու ազատությունը ներկայացնող մեր դրոշի նկատմամբ արված այդ նենգ քայլը խստորեն քննադատում ենք»:
Նշենք, որ ամեն տարի ապրիլի 23-ին Ազատության հրապարակում երիտասարդները այրում են Թուրքիայի դրոշը, ապա ջահերով երթ անում դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: