Lragir.am-ը գրում է.

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցը՝ «2017թ. մամուլի ազատության ինդեքսը»: Հայաստանն այս տարվա զեկույցում 180 երկրների թվում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը՝ 5 հորիզոնականով վատթարացնելով դիրքը: 2016թ. ինդեքսում Հայաստանը 74-րդ հորիզոնականում էր:

Զելույցի համաձայն՝ տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, ինտերնետում հետաքննող լրագրությունը հաջողություններ է գրանցում, միևնույն ժամանակ հեռուստամեդիայում բազմակարծությունը գրեթե բացակայում է: Ինդեքսը հիշատակում է նաև 2016 թվականի հուլիսին ցույցերը ցրելու ժամանակ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները:

Միաժամանակ զեկույցը հիշատակում է «Հրապարակ» օրաթերթի ու ilur.am լրատվական կայքի «կարևոր իրավական հաղթանակը», երբ 2015թ. հոկտեմբերին Սահմանադրական դատարանը վճիռ հրապարակեց լրագրողների տեղեկատվության աղբյուրի գաղտնիության ապահովման վերաբերյալ:

Նշենք, որ Հայաստանի հարևաններից Թուրքիան` 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4), իսկ Ռուսաստանը 148-րդն է (0)