Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 02:07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տներից մեկի վարձակալ՝ 28-ամյա Ա. Գ.-ն փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով բակում գտնվող ավտոտնակի ծածկի երկաթյա կառուցատարրերից:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Գ.-ը իջեցվել է տեղի ուժերով եւ հսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։