ԴՍՀԿ-ի հետ առնչությունների ժամանակ երբեմն քաղաքացիները մեղմ ասած զարմանում են հարկադիր կատարողին տրված իշխանությունից, երբ նա իր գործառույթներն իրականացնելիս հաճախ բռնագանձում է տան գույքից ամենարժեքավորը՝ ընդ որում դատարանի վճռով ԴԱՀԿ ուղարկված կատարողական թերթիկում նշում չունենալով այդ մասին՝ անկախ դրա տրամաչափից, արժեքից կամ ծավալից:

Այս խնդրով Dialogue.am–ի խմբագրություն են դիմել մի շարք քաղաքացիներ՝ պարզաբանում ստանալու, թե որտե՞ղ է սկսվում և ավարտվում հարկադիր կատարողին տրված լիազորություների շրջանակը՝ բռնագանձումներ իրականացնելիս, և որքանո՞վ է օրենքին համապատասխանում բռնագանձման ենթակա գույքից հրաժարվելն ու դրա դիմաց այլ նախընտրություն ունենալը՝ երբ թերթիկում նշված չէ մեկ այլ գույքի մասին որևէ բան:

Նշենք, որ հարկադիր կատարման ցանկացած միջոցի կիրառման համար հիմք է հանդիսանում դատարանից Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ուղարկված կատարողական թերթիկը: Առանց կատարողական թերթիկի օրինական չեն կարող համարվել իրականցվող հարկադիր կատարման միջոցները:

Կատարողական թերթի տրամադրման համար հիմք են հանդիսանում՝

վիճիռները, դատավճիռիռները, որոշումները և դատարանի արձակած վճարման կարգադրությունները
արբիտրաժային տրիբունալների վճիռները
միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:
Ով է տրմադրում կատարողական թերթիկը…

Կատարողական թերթիկը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ 3-օրյա ժամկետում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ միջազգային պայմանագրերով՝ օտարերկրյա պետություններում՝ քաղաքացիական, իսկ քրեական գործերով՝ վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով կայացված վճիռների, դատավճիռների կամ որոշումների վերաբերյալ կատարողական թերթը ՀՀ-ում տալիս է օտարերկրյա պետության ՀՀ-ում հավասարազոր դատարանը:
ՀՀ անդամակցությամբ գործող միջազգային դատարանի դատավճիռների կամ որոշումների վերաբերյալ կատարողական թերթը տալիս է ՀՀ վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:
Եթե միջազգային դատարանը, իր կանոնակարգով արդեն իսկ տվել է կատարողական թերթ, ապա այն պարտադիր կրառման Է ենթակա Հայաստանի Հանրապետության համար:

Երբ և ինչից հետո է կատրողական թերթը ներկայացվում ԴԱՀԿ …

Թերթիկն առաջին անգամ ԴԱՀԿ ծառայություն կատարման կարող է ներկայացվել՝ ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, ինպես նաև ՝ այն դեպքերում, երբ..դիմելու.բաց թողնված ժամկետը վերականգնվել է և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել:

Կատրողական թերթը պահպանում է իր իրավական ուժը այնքան ժամանակ, քանի դեռ պահանջատերը (երը) բավարարված չեն իրենց պահանջների կատարմամբ՝ անկախ պարտապանի գույքի բացակայությունից:

Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում՝ պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից 3-օրյա ժամկետում։

ԻՆչի վրա է տարածվում ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆ 1-ԻՆ ՀԵՐԹԻՆ

Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:

Բայց եթե քաղաքացին չունի անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը (ներառյալ կալանք դնելը) տարածվում է պարտատիրոջ պատրաստի արտադրանքի, շարժական կամ անշարժ գույքի վրա (Օրենքով սահմանված կարգով որոշակի գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել՝ ծանոթացեք այստեղ՝):

Հարգելի քաղաքացի, եթե առկա են համարժեք տարբեր գույքեր, ապա հարկադիր կատարողն է որոշում, թե որ գույքի վրա կտարածվի բռնագանձումը, քանի որ այս հարցը օրենքով հստակեցված չէ և հետևաբար այս պարագայում հարկադիր կատարողի աշխատանքը իրավաչափ է:

Երբ և որ դեպքում է պարտապանի գույքը հանվում արգելանիքց …

եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է.
եթե պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից կամ հետ է պահանջել կատարողական թերթը
եթե պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.
եթե մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.
եթե բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.
եթե պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ
եթե դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին:
Եթե անձը չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանի աշխատավարձի վրա, ինչն էլ հենց հաճախ դառնում է քաղաքացիների դժգոհությունների պատճառ:

Ուշադրություն. Կատարողական թերթի կատարման ընթացքում աշխատավարձից և այլ վճարներից կարող է պահվել ոչ ավելի, քան աշխատավարձի 50% չափով՝ մինչև գումարի լրիվ մարումը:

Այսինքն, եթե օրինակ պարտատիրոջ աշխատավարձը 200.000 դրամ է , ապա բռնագանձումը աշխատավարձից առավելագույնը կարող է կազմել 100.000 դրամ:

Ուշադրություն.

Հարակդիր կատարողը իրավունք ունի բռնագանձելու ամբողջ աշխատավարձի շուրջ 70%-ը ,եթե հատուցվում է՝

ալիմենտ
առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը
հանցագործությամբ պատճառված վնաս:
Ե՞րբ կարող է բռնագանձվել նպաստները և կենսաթոշակը

Որ դեպքում է թույլատրելի ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ԱՆԵԼ ՆՊԱՍՏԻՑ ԿԱՄ ԹՈՇԱԿԻՑ

Հարգելի քաղաքացի, սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելու նպատակով:

Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա, դրանց կուտակման ժամանակահատվածում, բռնագանձում չի կարող տարածվել: Անձի կուտակային կենսաթոշակ ստանալու օրվանից բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելու նպատակով:

 

Նյութի աղբյուրը՝ Dialogue.am