Ապրիլի 30-ին, 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը։

Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը նշել է, որ հայրը վերջին մի քանի օրը եղել է հիվանդանոցում։ «Քյարամի դիակը տեսնելուց հետո վախը մտել էր մեջը, իրան տիրություն չէր անում», - ասաց որդին։
Համիկ Սլոյանը տեղեկացրեց, որ Քյալաշ Սլոյանի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի, մայիսի 2-ին։ Հորը կհուղարկավորեն որդու՝ Քյարամի մոտ։

Տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանին ադրբեջանցի զինվորները սպանել եւ գլխատել էին ապրիլյան ագրեսիայի ժամանակ: Մարդասպանները «հաղթական ավարով» լուսանկարվել էին եւ տեղադրել համացանցում:

Նյութի աղբյուրը՝ Aysor.am